ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Դամասկոսի ահաբեկչություններին արդարացում չկա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Դամասկոսի ահաբեկչություններին արդարացում չկա

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է Դամասկոսի ահաբեկչությունները, որոնք իրականացվել են երեքշաբթի օրը և պատճառ դարձել տասնյակ մարդկանց մահվան: Գլխավոր քարտուղարի հայտարարությունում ընդգծվում է, որ «ոչինչ չի կարող արդարացնել ահաբեկչական հարձակումները, անկախ նրանից` որտեղ, երբ և ում կողմից են դրանք իրականացվում»:

Բացի այդ, Պան Գի Մունը ծայրահեղ անհանգստություն է հայտնել, որ Սիրիայում բռնությունը «բարենպաստ հող է ստեղծում ահաբեկչության և տարաբնույթ հանցավոր գործողությունների համար»:

Նա հերթական անգամ կոչ է արել Սիրիայում հակամարտող բոլոր կողմերին քաղաքական երկխոսության նստել` «սերտորեն համագործակցելով ԱՊԼ և ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---