ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՀԱԶԻՎ ԹԵ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՆԿԱԼԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՀԱԶԻՎ ԹԵ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՆԿԱԼԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության տրամաբանությամբ հազիվ թե արժե ռազմական գործողությունների վերսկսում ակնկալել առաջիկա 2-3 տարում, թեեւ ոչինչ չի կարելի բացառել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` ելույթ ունենալով այսօր Երեւանում Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված քննարկումների ժամանակ: Նրա խոսքերով, ռազմական գործողությունների վերսկսումը ձեռնտու չէ հայկական կողմին, իսկ այ Ադրբեջանի կողմից դրանք կնշանակեն ուժային ռեւանշ: Չարժե ակնկալել նաեւ լոկալ զինված ընդհարում` միջազգային հանրության ուշադրությունը սրելու նպատակով. տեղային ընդհարումներ սանձազերծելը շատ հեշտ է, իսկ ավարտելը` չափազանց դժվար, ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը: Այդ առնչությամբ նա անթույլատրելի է համարել Բաքվից հնչող ռազմատենչ կոչերին միայն այնպիսի հանրահայտ ճշմարտություններով արձագանքելը` ինչպես «հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով», Կազիմիրովի կարծիքով, անհրաժեշտ է դատապարտող տոն: Կազիմիրովի խոսքերով, ինքն արդեն բազմիցս այդ մասին գրել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---