ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ. ԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ԱՐԺԱՆԻ ՏԵՂԸ ԿԶԲՂԵՑՆԻ ԱՇԽԱՐՀԻ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Վերջին 2 տարիների ընթացքում հայ-ռուսական գիտական եւ մշակութային հարաբերությունները մեծ զարգացում ստացան, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը այսօր տեղի ունեցած ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ` նվիրված ՀՀ իր դիվանագիտական առաքելության ավրտին: Նրա խոսքերով, դա կարեւոր է այն տեսակետից, որ երկու ժողովրդները շատ ընդհանրություններ ունեն մշակույթի եւ գիտության ոլորտներում: Դեսպանը հատուկ նշել է Ռուսաստանի տարվա բացումը Հայաստանում` ավելացնելով, որ միջոցառման շրջանակներում նախատեսվում է գիտական կոնֆերանսների, ձեռներեցների բանավեճերի, երիտասարդական հանդիպումների անցկացումը: «Այդ ուղղությունը կարեւոր է նաեւ նրանով, որ ավելի մոտ է ժողովրդին»,-նշել է դեսպանը: «Հարաբերությունների նման զարգացումը անհնար կլիներ առանց Հայաստանի իշխանությունների աջակցության»,-ավելացրել է Ա.Դրյուկովը: Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը, քաղաքական կուսակցություններին, հայ գործարարներին, գիտնակններին, մտավորականության ներկայացուցիչներին եւ հասարակ ժողովրդին: «Ես համոզված եմ, որ Հայաստանը հնարավորություն ունի ակտիվորեն զարգանալու ժողովրդավարության զարգացման առումով: Նա իր արժանի տեղը կզբաղեցնի աշխարհի մյուս երկրների շարքում»,-նշել է ռուս դիվանագետը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---