Իրանը ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնացին է փոխանցել Սիրիայում ճգնաժամից դուրս գալու առաջարկները

Իրանը ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնացին է փոխանցել Սիրիայում ճգնաժամից դուրս գալու առաջարկները

PanARMENIAN.Net - Իրանը ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին է փոխանցել Սիրիայում ճգնաժամից դուրս գալու գրավոր առաջարկությունները, այսօր հաղորդել է իրանական «Ալ-Ալյամ» արբանյակային հեռուստաալիքը: Ալժիրցի դիվանագետը կիրակի օրը Թեհրանում բանակցություններ է անցկացրել Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի հետ:

Մամուլի ասուլիսի ժամանակ նա ևս մեկ անգամ կրկնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կոչը Դամասկոսին` «կրակի միակողմանի դադարեցման վերաբերյալ, որին կհետևի նաև զինված ընդդիմությունը»:

«Ալ-Մայադին» հեռուստաալիքի տեղեկություններով, իրանական առաջարկությունները ենթադրում են հակակառավարական ուժերին ռազմական օգնության տրամադրման դադարեցում, ընդդիմության և իշխանություննեի միջև երկխոսության հարթում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Լահդար Բրահիմին այսօր կուղևորվի Բաղդադ` իր տարածաշրջանային այցի հաջորդ կետ, որտեղ կհանդիպի Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հե:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---