ԵՄ-ն այսօր նոր տնտեսական պատժամիջոցներ է մտադիր սահմանել Իրանի դեմ

ԵՄ-ն այսօր նոր տնտեսական պատժամիջոցներ է մտադիր սահմանել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Ակնկալվում է, որ ԵՄ 27 երկրների ԱԳՆ-ների ղեկավարները հոկտեմբերի 15-ի նիստում Լյուքսեմբուրգում կհաստատեն Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթը: Ինչպես հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից, հետագա ճնշման միջոցներով նախատեսվում է գազի առաքումների արգելումն Իրանից, եվրոպական էներգետիկ ընկերություններին կարգելվի «երկնագույն վառելիք» գնել Իրանից:

Արդեն գործող պատժամիջոցներն արգելում են ներդրումներն Իրանի գազի արդյունաբերության մեջ, սակայն չեն վերաբերում ԵՄ երկրներ ներմուծելուն:

Բացի այդ, ԵՄ երկրների բանկերին կարգելվի գործարքներ կատարել Իրանի վարկային կազմակերպությունների հետ, որոնք կարող են օգտագործվել միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների արտադրության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---