Լևոն Արոնյանը Մեծ սաղավարտում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

Լևոն Արոնյանը Մեծ սաղավարտում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Իսպանական Բիլբաոյում ավարտվել է շախմատի Մեծ սաղավարտը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը իր ելույթն ավարտել է 3-րդ հորիզոնականում: Արոնյանը 10 տուրերում հաղթել է 1 պարտիա, 8 անգամ ոչ ոքի է խաղացել և ընդամենը մեկ անգամ է զիջել մրցակցին: Նա հավաքել է 11 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

Հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, քանի որ Կարլսենը և Կարուանան ունեին 17-ական միավոր: Մանգուս Կարլսենը հաղթել է Կարուանայի հետ բոլոր պարտիաները և երկրորդ անգամ անընդմեջ դարձել Մեծ սաղավարտի հաղթող:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---