Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է բաց թողնել Դանիայի հետ խաղը` ազդրի հետ կապված խնդրի պատճառով

Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է բաց թողնել Դանիայի հետ խաղը` ազդրի հետ կապված խնդրի պատճառով

PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականի դարպասապահ և ավագ Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է բաց թողնել Դանիայի հետ 2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղը` ազդրի հետ ունեցած խնդիրների պատճառով:

«Նա փոքր խնդիր ունի ձախ ազդրի հետ: Ոչ մի լուրջ բան, սակայն խաղը շուտով է, ուստի նրա մասնակցությունը կասկածի տակ է»,-Իտալիայի հավաքականի բժիշկ Էնրիկո Կաստելլաչչիի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նա նաև հավելել է, որ Հայաստանի հետ խաղը առողջական խնդիրների պատճառով բաց թողած «Մանչեսթեր սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին, կարող է վերադառնալ հավաքական: Նա արդեն մասնակցել է մարզմանը:

Սեբաստյան Ջովինկոն, ով Հայստանի հետ խաղում վնասվածք էր ստացել, առանձին է մարզվում, սակայն, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 16-ին կլինի Իտալիայի կազմում:

Ընտրական В խմբում Իտալիան 7 միավորով զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, Դանիան 2 միավորով 5-րդն է, Հայաստանը` 3 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---