ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՐԿ ՖՈԼԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԱՅԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐԻՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության կոմիտեի անդամ Մարկ Ֆոլին կոչ է արել Թուրքիայի պաշտանական ներկայացուցիչներին, որոնք հայտարարում են Հայոց ցեղասպանության փաստերի հետազոտում անցկացնելու անհրաժեշտության մասին, օգտվել հնարավորությունից եւ հաշտվել սեփական «օսմանյան անցյալի» հետ, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսում` Ֆոլին նշել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թաիբ Էրդողանի կոչը «պատմության հետ քաղաքական հաշվեհարդար տեսնելու մասին» ժամանակ ձգելու մարտավարություն է` դատապարտումից խուսափելու համար: Ամերիկացի կոնգրեսականը հիշեցրել է, որ Հոլոքոսթի եւ Ցեղասպանության մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ օտտոմանյան իշխանությունները իրականում իրականացրել են Հայոց ցեղասպանություն: Մարկ Ֆոլին ավելացրել է նաեւ, որ եթե Թուրքիան պատրաստ է ճանաչել ճշմարտությունը, ապա երկրի իշխանությունները պետք է անհապաղ երկխոսություն կազմակերպեն հայկական կողմի հետ: Իսկ եթե Թուրքիան առայժմ պատրաստ չէ գնալ նման քայլի, ապա պաշտոնական Անկարան կարող է միջանկայլ միջոցներ ձեռնարկել, ցույց տալու համար, որ կիսում է եվրոպական արժեքներ, նշել է Մարկ ֆոլին: Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային դիտարկել հնարավոր նախնական քայլերը, մասնավորապես, երկրի ՔՕ-ից հանել Հայոց ցեղասպանության հայտարարությունների վերաբերյալ հոդվածը, քանդել բոլոր հուշարձաններն ու թանգարանները , որոնք պատմում են իբր հայերի կողմից իրականացրած թուրքերի ցեղասպանության մասին, դադարեցնել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը հատկապես դասագրքերի եւ տեղեկատուների միջոցով, պաշտոնապես դատապարտել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրքերի դեմ ուղղված հորդորները եւ դադարեցնել այն ազգությունների դեմ ուղղված սպառնալիքների արշավը, որոնք գտնվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթացում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---