Հենրիխ Մխիթարյան. Իտալիայի հավաքականի դարպասին գոլ խփելով ինձ հիանալի էի զգում

Հենրիխ Մխիթարյան. Իտալիայի հավաքականի դարպասին գոլ խփելով ինձ հիանալի էի զգում

PanARMENIAN.Net - «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «La Stampa» թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ աշխարհի առաջնության ընտրական խաղում Իտալիայի հավաքականի դարպասին գոլ խփելիս իրեն հիանալի է զգացել:

«Մեծ ուրախություն է նման գոլ խփելը: Ափսոս է միայն, որ այդ գոլը բավական չէր, որպեսզի մեր բոլոր երկրպագուներին արդյունքում ուրախություն պարգևենք»,- նշել է ֆուտբոլիստը:

Նա նշել է, որ Իտալիայում կան մեծ ակումբներ, և երկրի առաջնությունը նույնպես հիանալի է: «Յուվենտուսը» հիանալի թիմ է, մենք կարողացել ենք դրանում անձամբ համոզվել է` խաղալով Չեմպիոնների լիգայում: Հնարավոր է, երբևէ կտեղափոխվեմ այնտեղ: Բայց հիմա իմ գլխում մտքեր են միայն այն մասին, թե ինչպես օգնել «Շախտյորին» Չեմպիոնների լիգայում: Ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկն ինձանով հետաքրքրված է, նա ստիպված կլինի սկզբից դիմել «Շախտյորին» խաղաշրջանի ավարտին»,- ասել է նա:

Նա խոստովանել է, որ իր նոր ակումբի ընտրության ժամանակ նախապատվություն կտա այն թիմին, որտեղ կկարողանա հանդես գալ հիմնական կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---