«Հրապարակ». Սերժ Սարգսյանը կմեկնի Բուխարեստ

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը կմեկնի Բուխարեստ

PanARMENIAN.Net - Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Սերժ Սարգսյանը ՕԵԿ ներկայացուցչի հետ կմեկնի Բուխարեստ՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին, ապա և՝ գագաթնաժողովին: ՕԵԿ-ից նրա հետ կմեկնի Մհեր Շահգելդյանը. Արթուր Բաղդասարյանը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Բուխարեստում նրանց կմիանա այս օրերին Եվրոպայում գտնվող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ևս:

Սա ԵԺԿ առաջին համագումարն է, որին հայկական կողմը որպես լիարժեք անդամ է մասնակցում, մինչ այս Հայաստանը մասնակցել է հյուրի կարգավիճակով: Թերթի տեղեկություններով, ամեն ինչ արվել է, որպեսզի Բուխարեստում Սերժ Սարգսյանին բարձր մակարդակով դիմավորեն: Համագումարում սպասվում է նաև նրա ելույթը: Համագումարի ինտրիգն այն է, որ սպասվում է ԵԺԿ ղեկավար կազմի ընտրություն, շատերի կարծիքով, ԵԺԿ փոխնախագահ, Հունգարիայի «չարաբաստիկ» վարչապետ Վ. Օրբանն իր անվան հետ կապված աղմուկի, Սաֆարովի արտահանձնման պատմության պատճառով, ըստ ամենայնի, այլևս չի ընտրվի:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---