ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄՆԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - «Ֆրանսիայի Սենատում չի նախատեսվում ղարաբաղյան հարցի քննարկումը: Ընդհանուր առմամբ ես տեղեկաություն չունեմ այն մասին, կկայանա՞ն լսումները, թե ոչ»,- հայտարարել է Ֆրանսիայի Սենատում ֆրանս-ադրբեջանական բարեկամության խմբի նախագահ Ամբրուազ Դյուպոնը` պարզաբանելով Ֆրանսիայի խորհրդարանում ղարաբաղյան հարցի շուրջ լսումների մասին ադրբեջանական մամուլի տեղեկատվությունները: «Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի կողմից Հարավային Կովկասի երկրների խորհրդարանի նախագահների հետ տարվող աշխատանքը մեզ համար մեծ նշանակություն ունի: Այդ առնչությամբ, հնարավոր է, նշված լսումներն անցկացվեն «քառյակի» շրջանակներում` Հարավային Կովկասի երկրենրի խորհրդարանների նախագահների եւ Ֆրանսիայի Սենատի նախագահի միջեւ: Նշեմ նաեւ, որ Սենատի «Աուդիտ» կոչվող խումբն ուսումնասիրում է դրությունը հակամարտային գոտիներում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում»,- նշել է նա: Բարեկամության խմբի ղեկավարը նշել է, որ Վերսալում Հարավային Կովկասի պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպումից հետո այդ ձեւաչափում հերթական հանդիպումը կայացել է Թբիլիսիում: Պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսիայից օբյեկտիվ դիրքորոշման ակնկալումը «հայամետ դիրքորոշման մեջ Ֆրանսիայի հասցեին հաճախակի հնչող մեղադրանքների համատեքստում», Ա.Դյուպոնն ասել է, որ ֆրանսիական պետությունը եւ կառավարությունը որպես ԵԱՀԿ համանախագահ, այդ թվում նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Պոնսլեն ամեն հնարավոր բան անում են ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման ուղղությամբ, սակայն դա չի նշանակում որ Ֆրանսիան որպես համանախագահ «խաղացողների» միջեւ հանդես է գալիս արբիտրի դերում: «Եթե մենք Ֆրանսիային ներկայացնենք այդ «խաղում» որպես արբիտր, ապա ստացվում է, որ այդ «խաղի» կանոնները արբիտրը չի որոշում: «Խաղի» կանոոնները պետք է որոշեն իրենք «խաղացողները»: Սակայն ամեն դեպքում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակը ցանկալի է: Ես կասեի նույնիսկ, որ խաղաղ տարբերակն այդ տարածաշրջանի գոյատեւման երաշխիքն է»,- ավելացրել է Ա.Դյուպոնը: Ֆրանսիացի հյուրը նշել է, որ Փարիզն ուշադրությամբ հետեւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բոլոր բանակցություններին: Հակամարտության կարգավորմանը բարեկամության խմբի օգնության էության վերաբերյալ Ա.Դյուպոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հայերին ավելի լավ են ճանաչում քան ադրբեջանցիներին: «Դուք ինքներդ նոր ասացիք, որ Ֆրանսիայի մասին հաճախ արտահայտվում են որպես հայամետ պետություն: Երբեմն դա ճիշտ է, երբեմն էլ ոչ: Ճիշտ է այն պատճառով, որ հայերը բնակվում են աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում նաեւ Ֆրանսիայում: Այդ պատճառով մենք հայերին ավելի լավ գիտենք, քան Ադրբեջանը եւ ադրբեջանցիներին: Անձամբ ես ջանում եմ, որպեսզի Ադրբեջանի մասին Ֆրանսիայում ավելի լավ իմանան»,- եզրափակել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---