Լևոն Զուրաբյան. Հայաստանում ընտրություններին մասնակցելը «շուլերական խաղի է նմանվել»

Լևոն Զուրաբյան. Հայաստանում ընտրություններին մասնակցելը «շուլերական խաղի է նմանվել»

PanARMENIAN.Net - ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարի կարծիքով այսօր Հայաստանում ընտրությունների մեխանիզմ գոյություն չունի, այն, ինչ որ կատարվեց մայիսի 6-ին, շուլերական խաղ էր, զանգվածային ընտրակեղծարարություն:

Լևոն Զուրաբյանի խոսքերով, իրենք չեն մրցակցում թեկնածուների հետ, իրենց հիմնական հակառակորդը այն ընտրակեղծարար մեքենան է, որը գործում է Հայաստանում:

«Այս ռեժիմի հիմնական զենքը դարձել է ժողովրդի հուսալքումը: Ժողովուրդը հոգնել է կեղծված ընտրություններից: Արտագաղթը թափ է ստացել նաև հենց այս խնդիրների պատճառով»,-ասաց Լ. Զուրաբյանը` այս պայմաններում առանցքային համարելով արմատական վերափոխման անհրաժեշտությունը, որի համար իրենց կուսակցությունը հանդես է գալիս առաջարկներով:

«Մենք պետք է մի այնպիսի վերափոխում կատարենք, որը կվերադարձնի ժողովրդի վստահությունը»,-լրագրողներին ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---