Պատանեկան Օլիմպիական խաղեր-2018-ի անցկացմանը 5 քաղաք է հավակնում

Պատանեկան Օլիմպիական խաղեր-2018-ի անցկացմանը 5 քաղաք է հավակնում

PanARMENIAN.Net - Պատանեկան Օլիմպիական խաղեր-2018-ի անցկացմանը 5 քաղաք է հավակնում: Հայտեր են ներկայացրել Բուենոս Այրեսը (Արգենտինա), Գլազգոն (Մեծ Բրիտանիա), Գվադալահարան (Մեքսիկա), Մեդելյինը (Կոլումբիա) և Ռոտտերդամը (Նիդերլանդներ):

Այժմ ՄՕԿ աշխատանքային խումբը կոմիտեի անդամ Կլաուդիա Բոկելի գլխավորությամբ կգնահատի քաղաքների պատրաստվածությունը ու զեկույց կներկայացնի ՄՕԿ կոմիտեին, որի հիման վրա էլ ՄՕԿ-ը 2013թ, փետրվարի 12-13 որոշում կկայացնի մրցույթի եզրափակչի մասնակիցների մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հաղթողը հայտնի կդառնա 2013թ. հուլիսի 4-ին Լոզանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---