Yahoo-ի նոր օպերացիոն տնօրեն է նշանակվել ավելի վաղ Google-ի գովազդային ստորաբաժանման փոխնախագահը

Yahoo-ի նոր օպերացիոն տնօրեն է նշանակվել ավելի վաղ Google-ի գովազդային ստորաբաժանման փոխնախագահը

PanARMENIAN.Net - Yahoo Inc.-ի նոր օպերացիոն տնօրեն է նշանակվել 47-ամյա Էնրիկե դե Կաստրոն, ով ավելի վաղ վարել է Google Inc.-ի գովազդային ստորաբաժանման փոխնախագահի պաշտոնը: Վերջինս Yahoo-ի հիմնական մրցակիցներից է:

Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսսա Մայերը, ով երկուշաբթի օրը աշխատանքի է վերադարձել երկու շաբաթ դեկրետային արձակուրդից հետո, շարունակում է հավաքել թիմ Google-ի նախկին աշխատակիցներից, որտեղ ժամանակին աշխատել է նաև ինքը:

Սա հուլիսից ի վեր Մայերի ամենալուրջ կադրային նշանակումն է, այն բանից հետո, ինչ նա աշխատանքի է անցել Yahoo-ում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---