Աֆղանստանում Միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել քաղաքացիների մահվան կապակցությամբ

Աֆղանստանում Միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել քաղաքացիների մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Աֆղանստանում Միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել երկրի հարավային հատվածում գրոհայինների դեմ անցկացված ռազմական օպերացիայի ընթացքում քաղաքացիների մահվան կապակցությամբ:

Ինչպես նրանք են հայտարարում, կոալիցիան պատասխանատվություն է կրում այն միջադեպի համար, որը տեղի է ունեցել Գիլմենդ նահանգում:

Աֆղանական իշխանությունները հայտարարել են, որ խոսքը երեք երեխաների մասին է` 2 տղաների և մեկ աղջկա, ովքեր սպանվել են թալիբների դեմ տարվող օպերացիայի ժամանակ:Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---