ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉՆՉՈՎ ՉԻ ԶԻՋՈՒՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ ՆԱՏՕ-Ի ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է մասնակցել ՆԱՏՕ-ի քոլեջի հետ բազմաբնույթ զարգացմանը: Այդ մասին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը հայտարարել է Հռոմում ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վանկերսբիլկի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանի դեսպանը երախտագիտություն է հայտնել հայ դիվանագետներին եւ զինվորականներին Դաշինքի հեղինակավոր ուսումնական հաստատություն ներգրավվելու կապակցությամբ, եւ իրեն տարածաշրջանային զարգացման թեմայով զեկույց կարդալու հնարավորություն ընձեռնելու համար: Իր հերթին գեներալ Վանկերսբիլկը, շահագրգռվածություն արտահայտեց հայկական կողմի հետ համագործակցության զարգացման վերաբերյալ: Նա նշեց, որ քոլեջը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների հետ: Գեներալը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը քոլեջի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումներին: Հայաստանի դեսպանը ներկայացրեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակը, ընդգծելով, որ բովանդակային առումով Դաշինքի տարբեր ծրագրերում ներգրավվածությամբ Հայաստանը չի զիջում իր հարեւաններին: Հանդիպման վերջում զրուցակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---