Մեկ տարի առաջ սպանվեց Մուամմար Քադդաֆին

Մեկ տարի առաջ սպանվեց Մուամմար Քադդաֆին

PanARMENIAN.Net - Մեկ տարի առաջ 2011թ. հոկտեմբերի 20-ին Սիրտ քաղաքի մերձակայքում սպանվեց Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադդաֆին:

Քաղաքական ու ռազմական գործիչ, Լիբիայի նախկին փաստացի ղեկավար Մուամմար Քադդաֆին որոշ տվյալներով ծնվել է 1942թ.: Նրա ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ: Ինքը Քադդաֆին գրել է, որ ծնվել է 1942թ. բեդվինների վրանում Սիրտ քաղաքի մոտակայքում:

Քադդաֆին Լիբիայում մի ռեժիմ հաստատեց, որի հիմքը կազմեցին ժողովրդական կոմիտեներն ու ժողովները, 1977թ. մարտին նա հռչակեց «ժողովրդական հանրապետություն», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

1979թ. Քադդաֆին հեռացավ նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, թե մտադիր է աշխատել «հեղափոխության շարունակման վրա» և սկսվեց պաշտոնապես կոչվել հեղափոխության առաջնորդ:

2011թ. ժողովրդական հուզումներ սկսվեցին Լիբիայում՝ պահանջելով նրա հրաժարականը, որոնք վերաճեցին կառավարական ուժերի և ընդդիմության զինված դիմակայության: Օգոստոսին ընդդիմության ուժերը ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:

Քադդաֆին սպանվեց 2011թ. հոկտեմբերի 20-ին Սիրտ քաղաքի մերձակայքում, այնտեղ սպանվեց նաև նրա որդին՝ Մութասեմը: Նրա հուղարկավորության տեղը գատղնի է պահվում, քանի որ նրա շիրիմը կարող է ուխտատեղի դառնալ նրա կողմնակիցների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---