ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Բենի-Վալիդի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Բենի-Վալիդի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - Լիբիայի Բենի-Վալիդ քաղաքում զինված հակամարտությունը, որտեղ պայքարում են Քադդաֆիի և կառավարության կողմնակիցները, պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Նա կոչ է արել երկու կողմերին բանակցություններ սկսել` պահպանելով միջազգային հումանիտար իրավունքը:

Դրա հետ մեկտեղ, Պան Գի Մունը համոզմունք է հայտնել, որ երկրի իշխանությունները կկարողանան հարթել հակամարտությունը` առանց բռնության դիմելու: Նա կոչ է արել ժողովրդին և իշխանություններին միասին աշխատել` իշխանական մարմինների լեգիտիմությունն ամրապնդելու համար:

Բենի-Վալիդ քաղաքի շրջափակումը շարունակվում է արդեն մի քանի օր. ռազմական գործողությունների արդյունքում, ըստ որոշ տվյալների, զոհվել է 26 մարդ, հաղորդում է Associated Press-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---