Այսօր առավոտյան Թեհրանում մահապատժի են ենթարկել միանգամից 10 հոգու

Այսօր առավոտյան Թեհրանում մահապատժի են ենթարկել միանգամից 10 հոգու

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Թեհրանում մահապատժի են ենթարկվել 10 հոգի, հաղորդում է MEHR գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն, այդ մարդիկ մահապատժի են դատապարտվել ավելի քան երկու տոննա թմրանյութերի անօրինական շրջանառության և վաճառքի մեջ մեղադրանքով: Երկու առանձին խմբերով նրանք իրացրել են թմրանյութերը Թեհրանում: Այդ անձանց պատկանող դրամական միջոցները, հողատարածքները և սեփականությունն առգրավվել են հօգուտ պետության:

Միջազգային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, անցած տարվա ընթացքում Իրանում մահապատժի է ենթարկվել ավելի քան 488 հոգի: Մահապատժի ենթարկվածների 33 տոկոսը մեղադրվել են թմրանյութերի վաճառքի մեջ, 13 տոկոսը` բռնաբարության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---