«Հայկական ժամանակ». Քրեական գործ՝ Վարդան Ղուկասյանի դեմ

«Հայկական ժամանակ».  Քրեական գործ՝ Վարդան Ղուկասյանի դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011թթ. ողջ փաստաթղթային արխիվը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ԱԱԾ-ին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն գումարները:

Տեղեկություններ կան, որ դրանք ամբողջությամբ փոշիացվել են, և այդ գործով մեծ աղմուկ կբարձրանա մոտ 1 ամիս անց: Մյուս կառույցները պահանջել են բոլոր այն փաստաթղթերը, որոնցում երևում է, թե քաղաքապետարանն ինչ գործարքներ է կատարել այդ տարիներին, ինչպես նաև ողջ հաստիքացուցակը՝ աշխատանքային պայմանագրերը, հայեցողական պաշտոններում նշանակումների վերաբերյալ փաստաթղթերը:

«Կարծիքներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ է հարուցվելու, և նա հայտնվելու է ճաղերի ետևում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում՝ իհարկե»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---