ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ՀԱՆԴԻՊԵԼ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ եւս մեկ անգամ հանդիպելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ինքը Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` տվյալ պահին հստակ տեղեկատվություն չկա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Ֆրանկֆուրտում կայանալիք հանդիպման ժամկետների մասին: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն, որի համաձայն` Վ.Օսկանյանը եւ Է.Մամեդյարովը կհանդիպեն Ֆրանկֆուրտում ապրիլի 27-ին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---