Բիձինա Իվանիշվիլին պլանավորում է հեռանալ մեծ քաղաքականությունից կես տարի անց

Բիձինա Իվանիշվիլին պլանավորում է հեռանալ մեծ քաղաքականությունից կես տարի անց

PanARMENIAN.Net - «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ և Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին մտադիր է կես տարի անց քաղաքականությունից անցում կատարել քաղաքացիական հատված: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հեռանալով քաղաքականությունից` ես չեմ խուսափում բոլոր նախընտրական խոստումների համար պատասխանատվությունից: Ես քաղաքացիական հատվածում կլինեմ ամենաակտիվ անդամներից մեկը: Ես կարծում եմ, որ պետք է շատ բան անել Վրաստանում քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար»,- չորեքշաբթի օրն ասել է Իվանիշվիլին խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---