ԼԵԽ ՎԱԼԵՆՍԱ.«ԵԹԵ ՄԵՆՔ ՄՈՌԱՆԱՆՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ, ԱՍՏՎԱԾ ԵՐԵՍ ԿԹԵՔԻ ՄԵԶՆԻՑ»21 ապրիլի 2005 - 09:49 AMT PanARMENIAN.Net - «Եթե մենք մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին, Աստված երես կթեքի մեզնից»,-հայտարարել է այսօր Երեւանում ընթացող Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան: Նրա խոսքերով, վերջին 17 դարերի ընթացքում Հայաստանը ընադմենը 300 տարի է անկախ եղել, իսկ 20 դարի սկզբին փորձել է թոթափել օսմանյան լուծը, սակայն երիտթուրքերի կառավարությունը որոշել է լուծել հայկական հարցը բռնագաղթի եւ ողջ ժողովրդի ոչնչացման միջոցով: Դա 20 դարի առաջին ցեղասպանությունն է, հայտարարել է Լ.վալենսան: Միեւնույն ժամանակ, ավելացրել է նա, արեւմուտքը սահմանափակվեց միայն Թուրքիայի իշխանություններին ուղղված կոչերով եւ չփորձեց կանխել Հայոց ցեղասպանությունը: «Թուրքիայի այսօրվա իշխանությունները ագրեսիվորեն հրաժարվում են ճանաչել իրենց նախնիների կատարած հանցագործությունը, իսկ Եվրոպան երկու անգամ`1987 եւ 2000թթ. դատապարտել է այդ ոճրագործությունը, որակելով այն որպես ցեղասպանություն»,-նշել է Լեհաստանի նախկին նախագահը: Ներկայումս համաշխարհային ինտեգրացիայում Լ.Վալենսան կուտակված խնդիրների համար ընդգծել է գլոբալացման ամենաարդյունավետ գործիքի` ազգերի, մշակույթների եւ քաղքակրթությունների միջեւ երկխոսության կիրառման անհրաժեշտությունը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |