Արագ ու կայծակնային շախմատի 2013 ԱԱ կանցնի Խանտի Մանսիյսկում

Արագ ու կայծակնային շախմատի 2013 ԱԱ կանցնի Խանտի Մանսիյսկում

PanARMENIAN.Net - Արագ ու կայծակնային շախմատի աշխարհի ուժեղագույն խաղացողները հաջորդ անգամ ի հայտ կգան Խանտի Մանսիյսկում: 2013թ. առաջնությունները կանցնեն հունիսի 1-11-ը:

Ըստ Յուգրայի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Ֆիլիպենկոյի, Խանտի Մանսիյսկը մտադիր է լուրջ մակարդակի մի քանի մրցաշարեր ընդունել մինչև 2016 թվականը: Բացի արդեն նշված առաջնությունից, քաղաքը մտադիր է ընդունել կանանց շրջանում 2014թ. Գրան պրիի փուլերից մեկը, 2015թ. աշխարհի թիմային առաջնությունը, 2016թ. պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը, հայտնում է chess-news.ru-ն:

Արդեն երկու շաբաթ անց Խանտի Մանսիյսկում մեկնարկում է կանանց շրջանում նոկաուտ աշխարահի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---