Միրչա Լուչեսկու. Այս շաբաթ Չեմպիոնների լիգայում ամենահետաքրքիրը եղել է «Շախտյոր»-«Չելսի» խաղը

Միրչա Լուչեսկու. Այս շաբաթ Չեմպիոնների լիգայում ամենահետաքրքիրը եղել է «Շախտյոր»-«Չելսի» խաղը

PanARMENIAN.Net - «Կիրշա» մարզական բազայում տեղի է ունեցել «Շախտյորի» բաց մարզումը: Հոկտեմբերի 27-ին ուկրաինական թիմը կխաղա «Տավրիայի» հետ:

«Միանշանակ կլինի բարդ խաղ, որովհետև Սիմֆերոպոլում մեզ համար միշտ դժվար է եղել: Լավ է, որ բոլորն առողջ են: Տեսնենք, թե ինչ փոփոխություններ կլինեն նախորդ խաղի համեմատ: Սպասվում են մի շարք հանդիպումներ: Ինձ ավելի շատ հուզում է մեր թիմը, քան հակառակորդը: Բոլորը պատրաստվում են, սպասում են դաշտ դուրս գալու իրենց շանսին: «Չելսիի» հետ խաղից հետո հավանաբար այլ ֆուտբոլիստները ևս հիմա ցանկանում են խաղալ, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղում»,- ասել է թիմի մարզիչ Միրչա Լուչեսկուն: Մարզչի խոսքով, այս շաբաթ Չեմպիոնների լիգայում ամենահետաքրքիր և դիտարժան հանդիպումը եղել է «Շախտյոր»-«Չելսի» խաղը: Այս խաղում «Շախտյորը» հաղթանակի է հասել 2:1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---