Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 635 միավորով շարունակում է զբաղեցնել 77-րդ տեղը

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 635 միավորով շարունակում է զբաղեցնել 77-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 635 միավորով շարունակում է զբաղեցնել 77-րդ տեղը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը 12315 միավորով գլխավորում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Նա Բազելի մրցաշարում 6:4, 6:7, 7:6 հաշվով զիջել է աշխարհի 8-րդ ռակետ Խուան Մարտին Դել Պոտրոյին (Արգենտինա), ով ունի 3990 միավոր: 2-րդ տեղում սերբ Նովակ Ջոկովիչն է 11970 միավորով, երրորդ տեղում` անգլիացի Էնդի Մարեյը (7690 միավոր):

Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Copa Peugeot մրցաշարին, որը տեղի կունենա Բուենոս Այրեսում դեկտեմբերի 6-9-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---