Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը կժամանի Հայաստան

Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը կժամանի Հայաստան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը, հայկական կողմը Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիա պաշտոնական նամակ է ուղարկել, որտեղ տրվել են անվտանգության երաշխիքներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Երևանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, և Ադրբեջանը ցանկություն էր հայտնել մասնակցել այդ մրցաշարին:

«Մենք ստացել ենք Ադրբեջանի մասնակցության հայտը: Հայաստանում ելույթ կունենան վեց ադրբեջանցի բռնցքամարտիկներ, իսկ պատվիրակությունը կազմված կլինի տասը հոգուց»,- նշեց Մարտիրոսյանը:

Նա նաև ավելացրեց, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն 70 երկրների բռնցքամարտիկներ:

Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 25- ից դեկտեմբերի 8-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---