«Սենդի» փոթորիկ. ԱՄՆ Նյու Ջերսիի ԱԷԿ-ում տագնապ է հայտարարվել

«Սենդի» փոթորիկ. ԱՄՆ Նյու Ջերսիի ԱԷԿ-ում տագնապ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Exelon ընկերությունն երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում գտնվող Oyster Creek ԱԷԿ-ում տագնապի հնարավոր չորս աստիճաններից երկրորդը հայտարարելու մասին, հայտնել է ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովը, գրում է «Ինտերֆաքսը»:

Այդ միջոցը ձեռնարկվել է, քանի որ, ըստ մասնագետների, «Սենդի» փոթորիկը կարող է խախտել օգտագործված միջուկային վառելիքի սառեցման համակարգը:

Այժմ փոթորկի բարձրացրած ալիքների բարձրությունը հասնում է 2 մ բարձրության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---