Տիգրան Սարգսյանը ՌԴ կենտրոնական բանկից առաջարկ չի ստացել

Տիգրան Սարգսյանը ՌԴ կենտրոնական բանկից առաջարկ չի ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ կենտրոնական բանկից առաջարկ չի ստացել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը: «Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում», -հավելեց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Առավոտ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Ըստ թերթի՝ նման առաջարկով Տիգրան Սարգսյանին դիմել է անձամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---