Սքոթլենդ Յարդի շենքը Լոնդոնի կենտրոնում կվաճառեն 240 մլն դոլարով

Սքոթլենդ Յարդի շենքը Լոնդոնի կենտրոնում կվաճառեն 240 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Լոնդոնի իրավապահ մարմինների ղեկավարությունը որոշել է վաճառել Սքոթլենդ Յարդի շենքը Լոնդոնի կենտրոնում 240 մլն դոլարով: Այդ մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանության կոմիսար Քրեյգ Մաքքեյը:

Նման քայլը կապված է մինչև 2015թ. ոստիկանության ծախսերը 800 մլն դոլարով կրճատելու հետ:

«Սքոթլենդ Յարդը բյուջեից ամեն տարի 18 մլն դոլար է խլում, այս պահի դրությամբ վերանորոգման համար պահանջվում է 80 մլն դոլար»,-ասել է Մաքքեյը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---