ԱՄՆ պետքարտուղարը պահանջել է կասկածի տակ չդնել Կոսովոյի անկախությունը

ԱՄՆ պետքարտուղարը պահանջել է կասկածի տակ չդնել Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պահանջել է կասկածի տակ չդնել Կոսովոյի անկախությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պրիշտինայում:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում է երկխոսություն վարելու Սերբիայի և Կոսովոյի ցանկացած փորձ:

Հոկտեմբերի 29-ին Կոսովոյի անկախությունը ճանաչեց Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Բուրունդիի Հանրապետությունը:

Իսկ հոկտեմբերի 25-ին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ արեց Սերբիայի ու Կոսովոյի ղեկավարությանը կարգավորել հարաբերությունները ԵՄ-ին ինտեգրվելու նպատակով: Նա նշեց նաև, որ սահմանները Բալկաններում անփոփոխ կմնան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---