Դոնեցկի «Շախտյորը» դուրս է եկել Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակիչ

Դոնեցկի «Շախտյորը» դուրս է եկել Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Ուժգորոդում «Ավանգարդ» մարզադաշտում կայացել է Ուկրաինայի գավաթի 1/8 եզրափակչի հանդիպում:

«Գովերլան», որտեղ հանդես է գալիս Արթուր Եդիգարյանը, հանդիպել է Դոնեցկի «Շախտյորի» հետ: Դոնեցկի թիմը վստահ հաղթանակ է տարել 4:1 հաշվով և անցել հաջորդ փուլ: «Շախտյորի» կազմում կարող էր աչքի ընկնել Հենրիխ Մխիթարյանը, սակայն նա չի կարողացրել իրացնել 11-մետրանոց հարվածը:

Խաղից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ ստացվել է դիտարժան, իսկական գավաթային խաղ և հանդիպման մեծ մասը հավասար է եղել: «Կարծում եմ, որ հաշիվը համապատասխանում է խաղին և մեր հաջորդ փուլ անցնելը չի քննարկվում»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---