Հենրիխ Մխիթարյան. «Գովերլայի» հետ խաղում մեզ հաջողվեց ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծել

Հենրիխ Մխիթարյան. «Գովերլայի»  հետ խաղում մեզ հաջողվեց ավելի  շատ վտանգավոր պահեր ստեղծել

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Գովերլայի» նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակից հետո ասել է, որ առաջին կեսում նրանց խաղը այդքան լավ չի ընթացել, քանի որ դանդաղ են գործել, չեն կարողացել գտնել ազատ տարածություն, որպեսզի կատարեն վերջին փոխանցումը: «Երկրորդ խաղակեսում ամեն ինչ ավելի լավ է ստացվել: Մենք ավելի արագ ենք գործել, ավելի շատ ժամանակ ենք ունեցել հակառակորդի դարպասի մոտ վտանգավոր պահեր ստեղծելու համար»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նա հավելել է, որ մրցակիցը լավ է խաղացել և ընդմիջումից հետո սկսել է ցուցադրել հարձակողական ֆուտբոլ: «Հնարավոր է, քանի որ մենք խաղում էինք տանը, մեզ հաջողվել է ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծել»:

Հաղթանակի շնորհիվ «Շախտյորը» դուրս է եկել Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակիչ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---