ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ26 ապրիլի 2005 - 09:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Բարնյեն հայտարարել է, որ այս շաբաթ Lյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները պնդելու են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Բարնյեի խոսքերով` այդ հարցը առաջադրվելու է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի հետ բանակցությունների ընթացքում: Բացի դրանից, Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է բարձրացվի նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ առաջիկա հոկտեմբերին նախատեսված բանակցությունների ընթացքում: «Թուրքիան պետք է արձագանքի այս պահանջին», - եզրափակել է Բարնյեն` հավելելով, թե Եվրամիության հիմնարար սկզբունքը հաշտեցումն է: «Գերմանիան եւ Ֆրանսիան դա կարողացան անել, նույնը պետք է անի նաեւ Թուրքիան», - նշել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |