Արթուր Սարկիսով. «Վոլգան» և Հայաստանի հավաքականը լավ են խաղում, բայց միավորները չեն ավելանում

Արթուր Սարկիսով. «Վոլգան» և Հայաստանի հավաքականը լավ են խաղում, բայց միավորները չեն ավելանում

PanARMENIAN.Net - «Վոլգայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը խոստովանել է, որ ֆուտբոլն այնպիսի խաղ է, որտեղ ցանկացած իրավիճակ կարող է լինել: «Կարծում եմ, «Վոլգան» ու Հայաստանի հավաքականը նմանություններ ունեն՝ երկու կոլեկտիվներն էլ լավ են խաղում, բայց միավորները չեն ավելանում: Ուղղակի մի փոքր բախտներս չի բերում, այդպիսի շրջաններ բոլորի կյանքում են լինում»:

Ֆուտբոլիստը գտնում է, որ «Վոլգան» խաղերի մեծ մասում առնվազն մրցակիցներից վատ չէր հանդես գալիս:

«Լավ խաղ անցկացրեցինք Մախաչկալայւմ, շատ պահեր ունեցանք «Մորդովիայի» հետ խաղում: Անշուշտ, ծանր է, սակայն, անձամբ ինձ մոտ, հակառակը, հաղթելու ցանկությունն ավելացավ»,-Սարկիսովի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

«Վոլգայի» մարզիչը Սարկիսովին օգտագործում է որպես աջ կիսապաշտպան և ֆուտբոլիստը գտնում է, որ մարզչի կարծիքով հենց եզրում նա կկարողանա լավագույնս իրեն դրսևորել: «Ես դեմ չեմ և պատրաստ եմ օգտակար լինել ցանկացած դիրքում:

Առավել ևս, որ ես նման ելույթների մի փոքր փորձ ունեմ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---