ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ԽԱՐԽԼԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔԵՐԸ

PanARMENIAN.Net - Երուսաղեմում կայացել է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված երթ, որին մասնակցել են շուրջ հազար հայ: Մինչ այդ Սբ.Հակոբ եկեղեցում մատուցվել է անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Ակցիայի սեւ հագած մասնակիցները տարել են Հայաստանի դրոշները եւ կարգախոսներ «Հայերը արդարույթուն են պահանջում», «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության հարցում», «Թուրքիա, անցյալը կհետապնդի քեզ»: Երթի մասնակիցները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Երուսաղեմի պատրիարք արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը աղոթք է կարդացել: Իսկ Երուսաղեմի հայ համայնքի ղեկավար Սերոբ Սահակյանն իր ելույթում նշել է, որ «90-ամյա հերքումից հետո Հայոց ցեղասպանության հարցն ընդգրկվել է միջազգային օրակարգ, ինչը խարխլել է Թուրքիայի դիրքերը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---