ՀՈԼՈԿՈՍՏԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՆՉՊԵՍ ՀԱՅԵՐԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - «Չորս իսրայելցիների ներկայությունը Հայաստանում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին շատ կարեւոր էր կազմակերպիչների համար, որոնք նույնիսկ որոշակի փոփոխություններ էին մտցրել օրակարգում` հաշվի առնելով մեր ցանկությունները»,- իսրայելական «Հաարեց» թերթի «Վերադարձ Հայաստանից» հոդվածում գրում է Կնեսետի անդամ Յոսի Սարիդը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Հրեա գործչի խոսքերով` Հայոց ցեղապանության փաստը կասկածից վեր է, եւ այդ փաստի հերքման առնչությամբ Իսրայելում շարունակվող վիճաբանությունները երբեմն հիմար են եւ տհաճ: Ընդգծելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, Սարիդը գրում է, որ Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հավասարեցումը շատ կարեւոր է ինչպես հայերի, այնպես էլ հրեաների եւ առավել քան կարեւոր` ամբողջ մարդկության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---