Ագիլերան, Բոն Ջովին և Սթինգը կմասնակցեն Սենդի փոթորկից տուժածներին օգնության տելեթոնին

Ագիլերան, Բոն Ջովին և Սթինգը կմասնակցեն Սենդի փոթորկից տուժածներին օգնության տելեթոնին

PanARMENIAN.Net - Քիստինա Ագիլերան, Ջոն Բոն Ջովին և Սթինգը ելույթ կունենան Սենդի փոթորկից տուժածներին օգնության տելեթոն-համերգին: Ինչպես հաղորդում է BBC-ն, տելեթոնը տեղի կունենա այսօր NBC հեռուստաընկերության նյույորքյան տաղավարում: Տելեթոնը կտևի մեկ ժամ և ուղիղ եթերով կհեռարձակվի NBC հեռուստաալիքով:

Համերգին ելույթ կունենան նաև Բիլի Ջոելն ու Բրյուս Սփրինգսթինը: Աստղերը ծնունդով Նյու Ջերսիից են, որը ուրբաթ օրը վրա հասած փոթորկից ամենաշատը տուժած շրջաններից մեկն է: Հանգանակված գումարը կուղղվի Ամերիկյան Կարմիր Խաչի կոմիտե:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---