Թուրքիայի վարչապետը մի շարք պահանջներ է առաջադրել Գերմանիայի կանցլերին

Թուրքիայի վարչապետը մի շարք պահանջներ է առաջադրել Գերմանիայի կանցլերին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: «Եթե Թուրքիային չընդունեն ԵՄ մինչև 2023-ը, ապա Եվրամիությունը կկորցնի մեզ»,- սպառնացել է Էրդողանը:

2023-ին Թուրքական Հանրապետությունը նշելու է 100-ամյակը: Ինչպես հայտնի է, գերմանական կառավարությունը պնդում է Թուրքիայի համար արտոնյալ գործընկերության վրա, որը նման ձևակերպման հետ համաձայն չէ:

Իր հերթին Անգելա Մերկելը հայտարարել է, որ բանակցություններն արդեն ընթանում են և շարունակվելու են այնքան, քանի դեռ անհրաժեշտ է:

Թուրքիայի վարչապետը պնդել է, որ անհրաժեշտ է փոխել Գերմանիայի ազգային օրենսդրությունը, որպեսզի գերմանացի թուրքերը կարողանան ստանան երկքաղաքացիություն և պատմական հայրենիքում քվեարկելու իրավունք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---