«Ժողովուրդ». Ծառուկյանը նախատել է Ուրիխանյանին

«Ժողովուրդ». Ծառուկյանը նախատել է Ուրիխանյանին

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով նախատել է ԲՀԿ խոսնակին, որ նա 2013թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե պատգամավորի աշխատավարձը շատ քիչ է, որպեսզի անգամ նորմալ բաճկոն գնեն։ Ծառուկյանը բարկացել է հատկապես այն բանի համար, որ Ուրիխանյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարից է փորձել պարզել, թե ինչպես են ծախսվել ԱԺ-ին հատկացված գումարները, քանի որ ԱԺ ֆինանսները տնօրինում է Ծառուկյանի խնամի, ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը։ Բացի այդ, ԲՀԿ առաջնորդը Ուրիխանյանին հիշեցրել է. «Մենք քեզ վա՞տ ենք վարձատրում, որ բողոքում ես»։

Թերթը փորձել է ճշտել ԲՀԿ մամլո խոսնակից այդ լուրը և Ուրիխանյանը պարզաբանել է .«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես մեծ գումարներ չեմ ստանում և ընդհանրապես վարձատրվում եմ պետության կողմից իմ պատգամավորական գործունեության համար։ Նկատողություններ կարող եմ ստանալ ցանկացած թերացման համար, բայց ոչ ճիշտ հնչեցրած խոսքի համար։ Կրկնում եմ, որ ես գումարից չեմ բողոքել, ես պարզաբանում եմ ուզել ԱԺ ծախսերի մասին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---