Միջազգային ոստիկանական ասոցիացիայի գագաթաժողովին Հունգարիայի պատվիրակությունը ներողություն է խնդրել հայ գործընկերներից

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի  գագաթաժողովին Հունգարիայի պատվիրակությունը ներողություն է խնդրել հայ գործընկերներից

PanARMENIAN.Net - Իսրայելում կայացած Միջազգային ոստիկանական ասոցիացիայի 20-րդ գագաթաժողովից վերադարձաց Հայաստանի պատվիրակության անդամներն այսօր ասուլիսի ժամանակ ամփոփեցին գագաթաժողովի արդյունքները: Նախատեսված էր, որ այս գագաթաժողովին Հայաստանը կդառնա ՄՈԱ լիիրավ անդամ, նաև օրակարգում էր այդպիսի հարց ներառված, բայց ասոցիացիայի 74-ամյա ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել և օրակարգն ամբողջությամբ փոխվել է: Առաջնահերթ է դարձել նոր նախագահի ընտրության հարցը: Հայաստըանի անդամակցության հարցը քննարկվել է վերջին օրը և մենք ստացել ենք ասոցիացիայի ասոցացված անդամի կարգավիճակ (նախկինում Հայաստանը ներկայացված էր որպես Ռուսաստանի մասնաճյուղ): «Լիիրավ անդամության հարցը կլուծվի 2013 թվականի սեպտեմբերին` Կոպենհագենում», -ասաց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը :

Գագաթաժողովին մասնակցում էր նաև Հունգարիայի պատվիրակությունը: Մեր պատվիրակության անդամ, Արաբկիր բժշկական կենտրոնի փոխտնօրեն էդմոն Սիմոնյանը ասաց.«Հունգարիայի պատվիրակությունը հենց առաջին օրը հրապարակայնորեն ներողություն խնդրեց հայ պատվիրակներից: Եվ ոչ միայն այդ օրը: Ամեն անգամ հանդիպելիս, նրանք ափսոսանքն արտահայտելու խոսք չէին գտնում»: Նշենք, որ Միջզգային ոստիականական ասոցիացիայում ներկայացված են նախկին և ներկա բարձրաստիճան ոստիկաններ, ովքեր լավ ծանոթ են իրավական նորմերին: Ասոցիացիան ստեղծվել է 1952 թվականին ՄԱԿ Սոցիալ-տնտեսական հանձնաժողովին կից: 2009 թվականից Հայաստանը ևս մասնակցում է ասոցիացիայի աշխատանքներին ՝Ռուսաստանի մասնաճյուղի կարգավիճակով: Կառույցի նպատակը համաշխարհային մասշտաբով ոստիկանության աշխատանքի կարևորության ընդգծումն ու վետերան ոստիկաններին աջակցելն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---