Լևոն Արոնյանը 2013թ. սկզբին կմասնակցի Վեյկ ան Զեեի շախմատի փառատոնին

Լևոն Արոնյանը 2013թ. սկզբին կմասնակցի Վեյկ ան Զեեի շախմատի փառատոնին

PanARMENIAN.Net - 2013 թվականի հունվարին տեղի կունենա շախմատի ամենամյա փառատոնը Վեյկ ան Զեեում: Գլխավոր մրցաշարին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը, որը փառատոնի գործող չեմպիոնն է:

А խմբում կխաղան նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վան Հաոն (Չինաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Լյուկ վան Վելլին, Իվան Սոկոլովը, Էրվին դ՚ Ամին (բոլորը Հոլանդիա): 2013 թվականին առաջին անգամ գլխավոր մրցաշարին կմասնակցի չինացի շախմատիստուհի Հոու Իֆանը:

В խմբում Հայաստանը կներակայցնի Սերգեյ Մովսիսյանը, որի մրցակիցները կլինեն 13 շախմատիստներ, հայտնում է Վեյկ ան Զեեի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---