«Հրապարակ». ԲՀԿ-ականներն ուզում են ապացուցել, որ կառավարությունը վատ է աշխատում

«Հրապարակ». ԲՀԿ-ականներն ուզում են ապացուցել, որ կառավարությունը վատ է աշխատում

PanARMENIAN.Net - «Կանյաչնիում» հրավիրված ԲՀԿ նիստերի ընթացքում խնդիր է դրված եղել ուժեղացնել ԱԺ մշտական հանձնաժողովներում ԲՀԿ աշխատանքները, վերադասավորություններ անել առանցքային հանձնաժողովներում, -գրում է «Հրապարակ»-ը։

Շարունակելով՝ թերթը նշում է, որ նպատակը կառավարության կողմից հանձնաժողովներ ուղարկվող օրենքի նախագծերին հակահարված տալը, դրանք մերժելն է, որպեսզի այդ օրինագծերը պառլամենտական դահլիճ չհասնեն, ու ապացուցվի, որ կառավարությունը վատ է աշխատում։

«Սակայն, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ԱԺ քվորումի հարցն իր հսկողության տակ վերցրած Սերժ Սարգսյանը հրահանգել է ՀՀԿ-ականներով ուժեղացնել բոլոր այն հանձնաժողովները, որտեղ սպասվում են նման սաբոտաժներ»,– եզրափակում է թերթը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---