ԲԱՔՈՒՆ ԽՆԴՐԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ ՕԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Անհայտ կորածների, գերիների ու պատանդների հարցերով Միջազգային աշխատանքային խումբը դադարեցրել է բանակցությունները Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ` 2005 թվականի փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի ազատագրման բանակի կողմից գերի վերցված 3 ադրբեջանցի զինվորներին ազատ արձակելու վերաբերյալ: Խմբի Ադրբեջանի համակարգող Ավեզ Հասանովի խոսքերով, բանակցությունների դադարեցման պատճառ է դարձել Խմբի դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` այս հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Միջնորդները խոստացել են զբաղվել այդ հարցով, նշել է Հասանովը: «Այժմ մենք սպասում ենք համանախագահների եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ բանակցությունների արդյունքներին», -ավելացրել է նա: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի զինծառայողները փետրվարի 15-ին հայտնաբերել եւ գերի էին վերցրել սահմանը խախտած ադրբեջանցի երեք զինծառայողների:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---