Օլիմպիական պատմության մեջ առաջին անգամ Սոչիում լրագրողները կստանան անվճար Wi-Fi բոլոր օբյեկտներում

Օլիմպիական պատմության մեջ առաջին անգամ Սոչիում լրագրողները կստանան անվճար Wi-Fi բոլոր օբյեկտներում

PanARMENIAN.Net - Սոչիում համաշխարհային մամուլի ճեպազրույցի շրջանակներում «Սոչի 2014» կազմկոմիտեն ներկայացրել է 2014-ի Օլիմպիական խաղերի ժամանակ հեռահաղորդակցական ծառայությունների սակագները: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ լրագրողներն օլիմպիական պատմության մեջ առաջին անգամ կստանան անվճար Wi-Fi մրցումների բոլոր օբյեկտներում, ինչպես նաև բժշկական կենտրոններում և մեդիահյուրանոցներում: ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են օգտվել նաև ավելի արագ վճարովի ինտերնետից 4 հազար ռուբլիով, ինչը չորս անգամ էժան է Վանկուվերի Օլիմպիադայի հետ համեմատած և երկու անգամ էժան` Լոնդոնի խաղերի, հաղորդում է «Սոչի 2014» կազմկոմիտեի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---