Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2014 թվականին կմասկանցկի C դիվիզիոնի ԵԱ

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2014 թվականին կմասկանցկի C դիվիզիոնի ԵԱ

PanARMENIAN.Net - Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2014 թվականին կմասկանցկի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հայաստանի հավաքականի մասնակցությունն ապահովելու համար արդեն ծրագրվում են գալիք տարում անցկացնել ուսումնամարզական հավաքներ ու ընկերական հանդիպումներ, որոնք կկայանան Երևանում:

Հավաքականի գլխավոր մարզիչը ԱՄՆ-ում բնակվող Կառլ Բարդակյանն է, որի գլխավորությամբ 2011 թվականի Համահայկական խաղերում Լոս Անջելեսի թիմը փայլուն ելույթ է ունեցել:

Կառլ Բարդակյանը վաղուց սելեկցիոն աշխատանքներ է իրականացնում ԱՄՆ-ում` հավաքագրելով ԱՄՆ-ում բնակվող հայազգի տաղանդավոր մարզիկներին, որոնց կիմանան նաև Հայաստանում ու մի քանի այլ երկրներում ելույթ ունեցող բասկետբոլիստներ:

Հայաստանի հավաքականի անդամ Զարեհ Զարգարյանը, ով ծնվել է Գյումրիում, այս կապակցությամբ ասել է. «Ես իրոք հպարտ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում: Մանուկ հասակից երազել եմ ելույթ ունենում Հայաստանի ազգային թիմում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---