Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին բախումների արդյունքում մահացել են առնվազն 26 հոգի

Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին բախումների արդյունքում մահացել են առնվազն 26 հոգի

PanARMENIAN.Net - Սիրիական կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին տեղի ունեցած բախումների արդյունքում մահացել են առնվազն 26 հոգի:

Ինչպես հաղորդում է Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհուրդը, մահացածների շարքում 16 սիրիացի զինվորներ են և 10 ապստամբներ: Ընդհարումները տեղի են ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ Այն քաղաքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---