«Հրապարակ». Կարեն Կարապետյանը չի՞ համաձայնում դառնալ ԲՀԿ-ի թեկանծուն

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը չի՞  համաձայնում դառնալ ԲՀԿ-ի թեկանծուն

PanARMENIAN.Net - Այս օրերին Մոսկվայում է գտնվում ԲՀԿ-ական-քոչարյանական թևի էլիտան, որի նպատակն առաջիկա նախագահական ընտրություններում վերջնական կողմնորոշվելն է: Այս մասին գրում «Հրապարակ»-ն ու հավելում.« Մեր տեղեկություններով, նրանք փորձում են համոզել «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին` համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը»: Սակայն թերթի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը չի համաձայնում. «Նա նման ամբիցիաներ երբեք չի ունեցել, մշտապես աշխատել է հեռու մնալ հայաստանյան քաղաքական դաշտից»,- տեղեկացրին մեզ»,- գրում է թերթը:

«Քննարկվո՞ւմ է նման սցենար ԲՀԿ-ում, և ինչո՞ւ է մեկնել Ծառուկյանը Մոսկվա` թերթը հարցրեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին: «Պարոն Ծառուկյանի այցը Մոսկվա բացառապես պայմանավորված է մրցանակաբաշխությանը մասնակցությամբ. տեղյակ եք` նա հռչակվել է Տարվա մարդ»` հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, քաղաքական, տնտեսական, մշակութային ամրապնդման գծով: Եվ եթե պարոն Ծառուկյանի այցն ունենա պետական, քաղաքական, հասարակական այլ նշանակություն, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---