Մեծ Բրիտանիայի դատարանն արմատական իսլամիստի որդուն դատապարտել է 11-ամյա բանտարկության

Մեծ Բրիտանիայի դատարանն արմատական իսլամիստի որդուն դատապարտել է 11-ամյա բանտարկության

PanARMENIAN.Net - 20-ամյա Իմրան Մուսթաֆան՝ արմատական իսլամիստ Աբու Համզի ալ Մասրիի որդին, Մեծ Բրիտանիայի դատարանի կողմից դատապարտվել է 11 տարվա բանտարկության ոսկերչական խանութի զինված կողոպուտին մասնակցելու համար:

Իմրան Մուսթաֆան և նրա երեք համախոհները խանութից գողացել են 87 հազար եվրո արժողությամբ զարդեր: Մուսթաֆան դատարանում հրաժարվել է մեղավոր ճանաչել իրեն:

Մուսթաֆայի փաստաբանները պնդել են, որ նրան հանցավոր ճանապարհի է դրդել հոր բացասական կերպարը: Աբու Համզա ալ Մասրին ունի ութ որդի, և ներկա պահին միայն երկուսն են ազատության մեջ, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---