Թբիլիսիի դատարանը կալանքի տակ է թողել պաշտպանության նախկին նախարարին

Թբիլիսիի դատարանը կալանքի տակ է թողել պաշտպանության նախկին նախարարին

PanARMENIAN.Net - Թբիլիսիի դատարանը նոյեմբերի 9-ին բավարարել է Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը և որոշում կայացրել պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայի նախնական երկամսյա կալանավորման մասին: Այդ մասին հաղորդել են տեղի ԶԼՄ-ները:

Ախալայան ձերբակալվել է նոյեմբերի 7-ին գլխավոր դատախազությունում հարցաքննությունից հետո: Նրան մեղադրում են «ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---